Սանկտ Պետերբուրգի հայ ուսուցչի մասնագիտական առօրյան

Ինչպիսի՞ն է Սանկտ Պետերբուրգում հայ ուսուցչի մասնագիտական առօրյան, հաջողվո՞ւմ է օտար երկրում համադրել արհեստավարժ մանկավարժությունը հայեցի դաստիարակության հետ, ինչպիսի՞ն են Սանկտ Պետերբուրգի պետական և հասարակական մոտեցումները հայ դպրոցի և ուսուցչի նկատմամբ, ի՞նչ մարտահրավերներ կան, որո՞նք են ապագայի անելիքները:

«Սանկտ Պետերբուրգի հայ ուսուցչի մասնագիտական առօրյան» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «Համասփյուռք» հաղորդման 107-րդ թողարկման ժամանակ:

Իմ հյուրերն էին՝

1. Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ջուլիետա Անդրեասյանը:
2. Նույն կենտրոնի Հայոց պատմության և հայրենագիտության ուսուցչուհի Մարիա Ներսիսյանը:
3. Նույն կենտրոնի դասվար Ամալյա Սահակյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով