Սփյուռքահայ երիտասարդի առօրյան Հայաստանում. Լիբանան, Սիրիա, Արգենտինա

Ինու՞ է այսօր սփյուռքահայ երիտասարդը գալիս Հայաստան, որքանո՞վ է իրատեսական հայրենիքում հաստատվելը, ինչպե՞ս է նրան ընդունում հայրենի հանրույթը, ի՞նչ խնդիրներ են տեսնում, որո՞նք են դրանց լուծումները:

«Սփյուռքահայ երիտասարդի առօրյան Հայաստանում. Լիբանան, Սիրիա, Արգենտինա» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «Համասփյուռք» հաղորդման 114-րդ թողարկման ժամանակ:

Իմ հյուրերն էին՝

Երևանյան տաղավարում

1.Երևանի Պետական Համալսարանի Հայագիտություն մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Խմբապետական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Հաննէյանը Լիբանանից:

2.Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի
կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Արաբկիր վարչական շրջանի «Վահան Չերազ» մասնաճյուղի խմբապետ Արմիկ Փալանճյանը Սիրիայից:

3.Լրագրող, մարկետոլոգ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնի Գրիգոր Հակոբյան մասնաճյուղի վարչության անդամ Բեթի Արսլանյանը Արգենտինայից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով