ՀՀ գտակրթական մի շարք կառույցների պատմաբանների, բանասերների, գրականագետների մամուլի ասուլիս

ՀՀ գտակրթական մի շարք կառույցների պատմաբանների, բանասերների, գրականագետների մամուլի ասուլիս

Երևանի պետական համալսարանի պատմության, հայ բանասիրության ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ պատմության, լեզվի և գրականության ինստիտուտների, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գրողների միության  ներկայացուցիչները նոյեմբերի 13-ին «Տեսակետ» մամուլի ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել: Հայագետները քննարկեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դիտարկվող հարցերի թվում էին օրենքի նախագծում հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության պարտադիր դասավանդ­ման դրույթի բացակայության, ՀՀ ԳԱԱ հետագա ճակատագրի և հայագիտության ոլորտի հետ կապված հարցերը: Հայրենի մտավորականները հանդես եկան հայտարարությամբ և լրագրողներին ներկայացրեցին համատեղ հեղինակած «Բաց նամակ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով