Պետրոս Հովհաննիսյան. անվանի հայագետը

Այսօր՝ հունիսի 22-ին, լրանում է ականավոր հայագետ, պատմաբան ու դասախոս Պետրոս Հովհաննիսյանի ծննդյան 75-ամյակը: Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի հայ նորագույն պատմագիտության զարգացման գործում: Պրոֆեսորը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Իր ուսումնասիրությունների ծիրի ներքո նա բազմիցս անդրադարձել է թե՛ հայ հին պատմիչների երկերի, թե՛  ժամանակակից պատմաբանների գործունեության գիտական վերլուծությանը: Ուսումնասիրության առանձին առանցքներ են հանդիսացել 15-18 դդ. հայ ազատագրական պայքարի, Հայ եկեղեցու պատմության բազմաթիվ հարցեր:  Նրա աշխատասիրությամբ և խմբագրությամբ լույս են ընծայվել 70-ից ավելի պատմագիտական աշխատություններ: Կյանքի վերջին երեք տարիներին՝ 2013-2016 թթ., վարել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանի կենսաագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով