Հայագիտական թեմատիկան միջազգային գիտաժողովում. Հունգարիա

2019 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Հունգարիայի Կենտրոնական Եվրոպական համալսարանում տեղի կունենա «Մշակութային միահյուսումը, փոխանցումն ու մրցակցությունը միջերկրածովյան համայնքներում հնադարից մինչև օրս» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով։
Հայագիտական հետազոտություններին են առնչվում մասնակիցներից երկուսի զեկուցումները։ «Ճարտարապետությունն ու ենթակառուցվածքները որպես իշխանության և ինքնության միջոցներ» խորագիրը կրող երրորդ նիստում Անահիտ Գալստյանը, որը ներկայացնում է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա համալսարանը, հանդես կգա հետևյալ զեկուցմամբ՝ «Մշակութային կերպափոխությունները 12-13-րդ դդ. Կեսարիայում. կյումբեթները և ճարտարապետական գիտելիքի փոխանցումը»։ Գիտաժողովի յոթերորդ նիստում, որը խորագրված է «Առևտրական համայնքները (վերա)ձևակերպելով մշակութային սահմանագծերը», Երևանի պետական համալսարանի ասպիրանտ և Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի հետազոտող Սարգիս Բալդարյանը հանդես կգա «Ուսումնասիրելով վաղ արդի հայկական առևտրական նամակագրությունը. Միջերկրածովյան տարածաշրջանի «առևտրի գաղտնիքները» Հայրապետ դի Մարտինի նամակներում» զեկուցմամբ։
Գիտաժողովը կազմակերպել է Կենտրոնական Եվրոպական համալսարանի Արևելամիջերկրական ուսումնասիրությունների կենտրոնը։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ

Սարգիս Բալդարյան

Վենետիկ, 25.05.2019

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով