Լևոն Շանթ և Մեսրոպյան. Հայրենիք-Սփյուռք գործնական կապերի ևս մեկ օրինակ

Լ. Շանթի դպրոցում

հուշագրի ստորագրում

ԴԱՍասխոսություն

Երեվանի պետական համալսարանում

previous arrow
next arrow
Shadow
Slider

Սփյուռքը հայրենիքի հետ գործակցային թելերով կապելու լավագույն օրինակներից մեկը աճող սերնդի միջև ուղղակի կապի ձևավորումն է: Նման օրինակը ավելի կայուն է լինում, երբ երկու կողմից իբրև բարեկամության ձեռք մեկնող հանդես են գալիս հայեցի դաստիարակության դարբնոցները՝ հայ դպրոցները:

Այսպես, «Համասփյուռք»-ի Լոս Անջելեսի հայ դպրոցների թեմային նվիրված թողարկման ընթացքում ծանոթացա Մեսրոպյան ազգային վարժարանի տնօրեն Դավիթ Ղուկասյանի հետ: Ընթացիկ և հետագա մեր քննարկումների գլխավոր քաջալերողը տեղի Առաջնորդարանի կրթական հարցերի պատասխանատու Լիզա Կապուտյանն էր: Այդ քննարկումների մասնակից շուտով դարձավ Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը: Հունիսի կեսերից հայրենիքում ճանաչողական այցով գտնվող Լոս Անջելեսի Մեսրոպյան վարժարանի պատվիրակությունը, ներառյալ մի խումբ ծնողներ, հունիսի 27-ին հյուրընկալվեց Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցում: Արդյունքում, կնքվեց երկու դպրոցների միջև գործակցություն ապահովող հուշագիր: Լ. Շանթի և Մեսրոպյանի աշակերտների միջև տեղի ունեցավ առանձին հանդիպում-քննարկում, տնօրեն Դավիթ Ղուկասյանը Լ. Շանթի դպրոցի մի խումբ ուսուցիչների համար հանդես եկավ մասնագիտական դասախոսությամբ, կողմերը փոխանակվեցին հայրենի և օտարալեզու հետաքրքրաշարժ գրքերով և պայմանավորվեցին հետագա համատեղ ծրագրերի շուրջ:

Ավելին, պարզվեց, որ հյուրերը չեն տեսել մեր 100-ամյա  Երևանի պետական համալսարանը: Բացը լրացվեց. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ընդունեց տնօրեն Դավիթ Ղուկասյանին և իր երկու գործընկերներին, իսկ մոտ երկու տասնյակի հասնող աշակերտներն ու ուսուցիչները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և համալսարանի պատմության թանգարան:

Այս կարճ, սակայն կարևոր հանդիպումների շարքը  երկու կողմերի համար տպավորիչ ու կարևոր էր: Հերթական անգամ համոզվում ես, որ նմանօրինակ կապերի ու շփումների կարիքը երկկողմանի է: Վստահ եմ, որ այս փորձը շարունակելի է լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով