Սպարապետ Վարդան Մամիկոնյանը Հայոց թագավո՞ր

451 թ. մայիսի 26-ին տեղի է ունեցել մեր պատմության թերևս ամենահիշարժան իրադարձություններից մեկը՝ Ավարայրի ճակատամարտը: Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայոց ապստամբ ուժերը վճռական ճակատամարտում կենաց-մահու կռիվ տվեցին բռնակալ զորքի դեմ: 450-451 թթ. «Վարդանանց» պատերազմը մեր հավաքական պայքարի ամենացայտուն օրինակներից մեկը դարձավ՝ փոխանցելով սերնդեսերունդ «մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» գաղափարը:  Կարծեք թե, այժմ էլ շատ հարցականներ են մնում այդ տարիների իրադարձությունների հետ կապված: Ժամանակին, այս հարցի շուրջ արված հերթական քննարկումից հետո, ձեռքս անցավ պ.գ.դ., պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի հեղինակած ծավալուն հոդվածը, որը հետաքրքիր հարցադրումների շուրջ արված դիտարկումներ է պարունակում:

Մհեր Հովհաննիսյան

Երևան, 26.05.2019

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով