Հայրենիքը Սփյուռքի կողքի՞ն է․ մեկ օրինակ

Հայրենիքը Սփյուռքի կողքի՞ն է․ մեկ օրինակ

2019 թ. հունիսի 18-ին ընթանում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի 28-րդ նիստը։ Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ի մեկնաբան Բարեղամ Ղուկասյանի հետ նիստի օրակարգային հարցերի շուրջ հարցազրույցի ժամանակ փորձեցի ներկայացնել իմ դիտարկումները։ Այն ժամանակ էլ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ. եթե մենք նշում ենք, որ սա համահայկական հիմնադրամ է, ուրեմն Սփյուռքին ևս պետք է աջակցության ձեռք մեկնել։ Մանավանդ, որ Հայ սփյուռքի ներկա մարտահրավերները խորքային են հատկապես հենքային նշանակություն ունեցող համայնքների դեպքում։

Ուրախալի է արձանագրել, որ հիմնադրամը նյութական աջակցություն է ցուցաբերել Լիբանանի հայկական 18 կրթական կառույցներին։ Կրկնակի ուրախալի է, որ Արցախի հանրապետությունը ևս միացել է այս նախաձեռնությանը։ Կարևոր է նշել, որ Լիբանանի Ազգային առաջնորդարան կրկին իր բարձրության վրա։ Լինելով լիբանանյան գործընկեր կողմ՝ Առաջնորդարանը ստացված աջակցությունը հավասարաչափ պետք է տրամադրի համայնքային բոլոր հայկական վարժարաններին անխտիր։

Ինչպես ասում են վարձքներդ ի կատար…

Հ.Գ. հուսանք այսօրինակ քաղաքականությունը շարունակելի կլինի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *