Նոր հետազոտություն Դոնի Ռոստովի հայ համայնքի անցյալի և ներկայի պատմության շուրջ

Նոր հետազոտություն Դոնի Ռոստովի հայ համայնքի անցյալի և ներկայի պատմության շուրջ
Լույս տեսավ մեր երկամյա համատեղ հետազոտական աշխատանքը որոշակի ամփոփող «Դոնի հայկական համայնքը նորագույն շրջանում. պատմություն, ինստիտուտներ, ինքնություն» հոդվածների ժողովածուն։ Այս մեկ նախադասությամբ հնարավոր չէ ներկայացնել այն շարունակական աշխատանքը, որ գործընկերներիս հետ արդեն քանի տարի է իրականացնում ենք Ռուսաստանի հարավում գտնվող Դոնի Ռոստովի երկրամասում։ Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ սույն ժողովածուն լավ օրինակ է Հայրենիքի և սփյուռքի հետազոտողներին միջպետական ոլորտային գործակցության շրջանակում միավորելու մասով։ 
Ժողովածուում անդրադարձ է կատարվում Դոնի հայկական համայնքի նորագույն շրջանի ամբողջական պատմությանը՝ իր բազմաթիվ ոլորտներով՝ սկսած քաղաքական, սոցիալ-տնտեսական պատմությունից և վերջացրած համայնքի ազգագրական ուսումնասիրություններով: Հոդվածների ժողովածուն նախատեսված է պատմաժողովրդագրության հարցերով զբաղվող մասնագետների, պատմաբանների, ինչպես նաև ընթերցող լայն հանրության համար:
Ժողովածուի ամբողջական օրինակին կարելի է ծանոթանալ այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *