Մեզ միավորող Հայոց պատմությունը տարածելու ճանապարհին

Մեզ միավորող Հայոց պատմությունը տարածելու ճանապարհին
Մենք կրկին սկսում ենք մոռանալ մեր պատմությունը։ Սկսում ենք տուրք տալ իրարարամերժ մեկնաբանություններին և արժևորումներին։ Մենք սկսում ենք ինքներս մեզ տարանջատել, շերտատել։ Ինչո՞ւ։ Կարծում եմ, որ հեռանում ենք մեր հայրենիքից սկիզբ առնող արմատներից։ Այն արմատներից, որոնք, վերաձևված լինելով պատմական հիշողության մեջ, մեր ազգի մշտական ուղեկիցն են եղել։ Այդ հիշողությունն է մեզ ուղղորդել, եթե փորձել ենք լսել ու տեսնել նրա տված դասերը։ Դա մենք պատմություն ենք անվանում։ Այսօր մենք չենք անդրադառնում մեր պատմական հիշողությանը։ Լավագույն դեպքում արհեստական սահմանաբաժան ենք դնում այդ հիշողության՝ մեր ներկային առավել մոտ շրջափուլի միջև և սկսում դրական իմաստով ոչինչ չտվող, կրկնվող դիտարկումներ անել։ Ի՞նչ անել։ Բանաձևերը շատ են։ Առաջնային դեղատոմսը մեկն է։ Մենք վերստին պետք է կարողանանք սերտել մեր պատմական հիշողության դասերը, որպեսզի անկոտրում թիավարել սովորենք մարդկության «համաշ­խարհային օվկիանոսում»։  
Սփյուռքահայերի շրջանում հոկտեմբերի 14-ից վերսկսած փոքրիկ նախաձեռնությունս, որը նախատեսում է շուրջ մեկ ուսումնական տարի արձանագրված մասնակիցների հետ դիտարկել Հայոց պատմության հիմնահարցերը, արդեն մեկնարկել է։ Արձանագրվողների առաջին խմբի թիվը հասել է 32-ի։ Մասնակիցների աշխարհագրությունը ներառում է ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Նիդեռլանդները, Վրաստանը, Էստոնիան, Լիբանանը, Սիրիան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, ինչպես նաև Հայաստանը։ Շարունակելի․․․

One thought on “Մեզ միավորող Հայոց պատմությունը տարածելու ճանապարհին

  • January 23, 2021 at 11:42 am
    Permalink

    Հրաշալի նսխսձեռնութիւն։

    Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *