Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումից հարյուր տարի անց չեն դադարում այդ իրադարձության ծրագրված լինելու հետ կապված քննարկումները: Հարցադրումը, որն ինքնին փակուղի է տանում, շեղելով իրական անցյալից, հանգում է հետևյալին. 1915 թվականից մինչև 1918 թվականի մայիսը հայ հասարակական քաղաքական մտքի, մասնավորապես գործող քաղաքական գլխավոր ուժի՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) օրակարգում կա՞ր արդյոք հայոց անկախ պետականությունը վերականգնելու ծրագիրը: Ավելին․․․