2012 թ. սկսված նշվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Այն նախաձեռնել էին ֆակուլտետի ուսանողները։ Գաղափարը 2012-2013 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Հայկ Մխոյանինն է։ Քանի որ Մովսես Խորենացու ծննդյան օրը հայտնի չէ, որոշվել է որպես այդպիսի պայմանական օր ընտրել հայ ականավոր պատմաբան, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանի (1738-1823) ծննդյան օրը, քանի որ հենց նա հայոց պատմության նորովի հետազոտության, գիտական նոր դպրոցի հիմնադիր էր։
Այսպես 2012 թ. դեկտեմբերի 4–ին կազմակերպվեց սեմինար քննարկում, որի բանախոսն էր Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Հայրապետ Մարգարյանը, ով ներեկայացրեց հայ պատմագիտության անցած ուղու գլխավոր առանձնահատկությունները։ Պատմաբանի օրվա շրջանակներում Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ Հայկ Հակոբյանն էլ խոսեց հնագիտության և պատմագիտության գիտակարգային կապերի մասին։
Պատմաբանի օրվա առթիվ տարիներ շարունակ պատմության ֆակուլտետում կազմակերպվել են սեմինարներ և ուսանողական գիտաժողովներ։ 2021 թ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ–ն, համագործակցելով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ու ՀՊՄՀ հետ, կազմակերպեցին միջազգային ուսանողական գիտաժողով։ Վերջինիս միջոցով պատմաբանի օրը դարձավ ավելի հայտնի։